NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Ես իր հետ խոսում էի, նա ասես 7-րդ երկնքում էր, ես էլ՝ իր «աղքատի ռադիոն»․ քաղաքացին՝ Ավինյանի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ դեռեւս հոկտեմբերի 8-ին Աջափնյակի բնակիչների հետ ունեցած հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ավինյանին անակնկալի է բերել հանգամանքը, որ, ի թիվս աջափնյակցիների, իր հետ հանդիպման է գնացել նաեւ Կոնդի մի բնակչուհի, որ կոնկրետ պատասխաններ ստանալու ակնկալիքով բավականին սուր հարցեր է ուղղել նախկին փոխվարչապետին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կոնդեցի տիկին Նաիրան է եղել այդ բնակչուհին, որ Ավինյանին հիշեցրել է, թե ինչպես էր վերջինս դեռեւս փոխվարչապետ եղած ժամանակ խոստանում զբաղվել Կոնդի վերաչափագրման ու վերակառուցման հարցերով, այնինչ արդեն 4 տարի սայլը տեղից չի շարժվում, եւ Կոնդի խնդիրները միայն ավելանում են: Միջադեպի մասով մենք Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեկնաբանություն խնդրեցինք: Պատասխանի փոխարեն՝ վերոնշյալ այցի մասին պատմող գեղեցիկ ու բարի ռեպորտաժ ուղարկեցին մեզ, որտեղ, բնականաբար, տիկնոջ ու Ավինյանի խոսակցությունը ոչ ամբողջական էր, մոնտաժված տարբերակով էր ներկայացված:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տիկին Նաիրան նշեց, որ բավականին դժգոհ է այդ հանդիպումից, ապա շարունակեց. «Ավինյանը փոխվարչապետ եղած ժամանակ էլ ասաց, որ Կոնդով զբաղվում է, կառուցապատման ծրագիր կա, այսինքն՝ կառուցապատում պետք է լիներ, բայց երբ ժամանակը եկավ, որ պետք է ասեին՝ ով է հաղթողը, ու երկրորդ փուլին անցնեին, այդպես էլ տեղի չունեցավ: Նրա հանդիպումից հետո հասկացա, որ քաղաքապետարանը Կոնդի հետ կապված հարցերում որոշ մարդկանց հետ համագործակցում է, դրա համար էլ ամեն անգամ այսպես հետաձգվում է: Ես իր հետ խոսում էի, նայում էի աչքերի մեջ, նա լուռ լսում էր, բայց որեւէ կերպ չէր արձագանքում:

Ինքն իր համար յոթերորդ երկնքում էր, ես էլ իր համար «աղքատի ռադիո» ասես լինեի»,- դժգոհեց Կոնդի խաբված բնակչուհին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում