ՆԱՏՕ-ի ինքնաթիռները հետևել են Լեհաստանի արևելքում ընկած հրթիռի հետագծին
Հյուսիսատլանտյան դաշինքի ինքնաթիռը կարողացել է հետևել Լեհաստանի տարածքում ընկած հրթիռի հետագծին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Հրթիռի հետագծի հետախուզությունը տրամադրվել է ՆԱՏՕ-ին և Լեհաստանին», - մեջբերում է հեռուստաալիքը դաշինքի ներկայացուցչի խոսքերը։
Նրա խոսքով՝ հրթիռին հետևած ինքնաթիռը կանոնավոր հետախուզական թռիչք է կատարել Ուկրաինայի տարածքի շուրջ։