Չինաստանն ու ԱՄՆ-ն վերականգնում են ռազմական կապերը
Չինաստանը և Միացյալ Նահանգները Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հանդիպումից հետո կարող են վերականգնել միջբանակային շփումները, որոնք սառեցվել էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան այցից հետո։
Այս մասին հայտնում է չինական Global Times թերթը։
«Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական փոխգործակցությունը կարող է շուտով վերականգնվել երկու խոշորագույն տնտեսական տերությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումից հետո»,- ասվում է հոդվածում։