Բայդենը քիչ հավանական է համարել Ռուսաստանի մասնակցությունը Լեհաստանում տեղի ունեցած պայթյունին
Նախնական տեղեկատվությունը հերքում է այն փաստը, որ Լեհաստանում ընկած հրթիռը թռչել է Ռուսաստանից, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ դա հերքվում է: Ես չեմ ուզում դա ասել նախքան հետաքննության ամբողջական ավարտը, բայց հետագծի առումով քիչ հավանական է, որ այն արձակվել է Ռուսաստանից: Բայց մենք կտեսնենք բոլոր փաստերը և քննության արդյունքները»,- ասել է Բայդենը: