«Հայաստան» դաշինքում միակարծիք չեն վերադառնալու հարցում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլից հայտարարված բոյկոտից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ վերադարձավ խորհրդարան։ Սակայն եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամբողջ կազմով էր, ապա «Հայաստան» դաշինքի 29 հոգուց 10-ը բացակա էր, ինչը հաստատեց մեր հրապարակած լուրը, որ այստեղ միակարծիք չեն վերադառնալու հարցում եւ ազատ են թողել։
Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը գործուղման էին, բացակա էին «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները` Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը: Նրանց թիմից Աննա Գրիգորյանը ներկա էր։
Օրվա առաջին կեսին չկային Անդրանիկ Թեւանյանը եւ Արեգնազ Մանուկյանը: Ներկա չէին Իշխան Սաղաթելյանն ու Արամ Վարդեւանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում