Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Ճամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըԴպրոցներում կներդրվի «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկան
Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄեկ օրում բացահայտվել է 135 հանցագործություն․ գրանցվել է 15 վթարԻնչպես են Իրանի նախագահն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները արտասվում Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասինԵրվանդ Բոզոյանը վկայի կարգավիճակ ունի. փաստաբանԱփսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԳագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըՀղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվելՄահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըՀաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԴե ինչ, պատմություն կերտեցինք․ էն միասին ճամփորդությունները, էն իրադարձությունները․․․ իրոք պատմական են․ Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց ԱԺ-ին (տեսանյութ)Հիշատակի տարբեր ձևեր կան. պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի մայրը՝ պատերից զոհված տղաների նկարները հեռացնելու մասինՍպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJՄիշուստինն և Փաշինյանը կմասնակցեն Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսինԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի. ՎարդապետյանԻնչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ. Ռուբեն ՌուբինյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՀայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները. Գագիկ Ծառուկյան
Ասում են, որ ես սովորել և իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում. ստում են. ՌուբինյանԵս ընկերուհի չունեմ, կպեք գործերերիդ. Ռոտենբերգի շուրջ աղմուկը չի դադարում. Լուսանկարի տղամարդը հայտարարությամբ է հանդես եկել
Հասարակություն

«Յուքոմ»-ի գրասենյակում ավազակային հարձակման գործով 39-ամյա տղամարդ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ «Յուքոմ» ՓԲ ընկերության մասնաճյուղում ավազակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը եկել է Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող գրասենյակ և սկսել ձեռքերով հրել դուռը: Աշխատակցուհին ներսից ձեռքերով բացատրել է, որ աշխատանքային ժամն ավարտվել է և գրասենյակը փակ է, սակայն 39-ամյա տղամարդը, ոտքերով և ձեռքերով հարվածելով, կոտրել է մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք գործել հիշյալ գրասենյակ, այնուհետև սպառնալիքներ հնչեցնելով ՝ բջջային հեռախոսների համար նախատեսված ցուցատախտակի վրայից բացահայտ հափշտակել է երկու հատ բջջային հեռախոս և աշխատակցուհուն հրելով՝ ցանկացել է դուրս գալ: Սակայն գրասենյակում գտնվող հաճախորդի գործողությունների արդյունքում հիշյալ անձը չի կարողացել հափշտակել բջջային հեռախոսները և դրանք նետել է գրասենյակի սրահում:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցանքի գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, վերցվել դեպքի վայրը տեսանկարահանած տեսախցիկների տեսագրությունները:

39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցավոր արարքը կատարելու ամիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: