NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Փոխվարչապետ դարձած Արմավիրի նախկին մարզպետը չգիտի՞, որ Լենուղիի վթարային շենքերի հարցը դեռ չի լուծվել. եկավ, տեսավ ու գնաց (տեսանյութ)

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը շարունակում է մնալ օրակարգում։ NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է խնդրին և ներկայացրել, թե ինչ անմխիթար վիճակում է շենքը:

Խնդիրը մի քանի տասնյակ տարվա պատմություն ունի։ Շենքերը կառուցվել են 30-ականներին, ու այս տարիների ընթացքում չեն հիմնանորոգվել։ Վաղուց իրենց դարն ապրած, շուրջ 90 տարվա խարխլված ու կիսաքանդ շենքերը թվում է՝ ամեն պահի կփլուզվեն։

Խնդրի մասին մի քանի անգամ բարձրաձայնել ենք

Եթե նախորդ իշխանություններից բնակիչներն իրենց հույսը կտրել էին արդեն, ապա նոր իշխանության հետ բավականին մեծ հույսեր ունեին, որոնք այդպես էլ չարդարացան։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում բնակիչներից Մկրտիչ Սահարյանը պատմեց, որ այսօր շենքերի վիճակն ավելի վատ է։ 22 ընտանիք շարունակում են ապրել օրեցօր փլուզվող ու անձրևաջրերից քայքայվող պատերի ներսում` երեխաների հետ։

«Ուղղակի էս իշխանությունը չի պատկերացնում այս խնդրի լրջությունը։ Մի օր մարդիկ կմնան փլատակների տակ, ու իրենք կսկսեն մեղավորներ փնտրել»,- մեզ հետ զրույցում ասաց Մկրտիչ Սահարյանը։

Մինչ այս, բնակիչները բազմիցս դիմել են մարզպետարան, հավաքվել կառավարության շենքի դիմաց ու դիմել պատկան մարմիններին։ Նրանց չեն մերժել` խոստացել են լուծել հարցը, սակայն խոստումը գործի չի վերածվել։

Դեռևս 2019 թվականի հունվարին, Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում խոստացավ, որ հարցին լուծում կտրվի։ 

Անգամ շեշտեց, թե չի խաբում ու հարցն էլ կառավարության ուշադրության կենտրոնում է։

Փաստորեն, Աշոտ Հովհաննիսյանը խաբում էր, քանի որ մինչ օրս, այսինքն՝ իր խոստումից 3 տարի անց, խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև շենքերի վիճակն ավելի է վատացել։ 

Նկատենք, որ խնդրին շատ մոտիկից ծանոթ է նաև այն ժամանակ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ով այժմ փոխվարչապետ է։

Վերջում ուզում եմ Աշոտ Հովհաննիսյանին հիշեցնել ու մյուս ընթերցողներին ներկայացնել, թե ինչ փութաջանորեն էր նա փորձում համոզել, որ խնդիրը կլուծվի։

Ներկայացնում եմ` 2019թ֊ի NEWSPRESS.am-ի հետ նրա զրույցը։

Ներկայացա, հարցս ուղղեցի իրեն, ասաց, որ հարցս գրավոր ուղարկեմ։

-Ես նախապես չեմ կարող ասել, թե ինչ պատասխան կտաք իմ հարցին, և հնարավոր է՝ Ձեր պատասխանի հետ կապված, նորից հարց առաջանա։ Այդ դեպքում՝ ստիպված նորից եմ գրելու, իսկ Դուք էլ կրկին ստիպված կլինենք պատասխանել:

-Այսինքն՝ ուզում եք ասե՞լ՝ մի ամբողջ օր մենք նամակագրական կապի մե՞ջ ենք լինելու․ այդպես չի լինի։

-Դե դրա համար էլ առաջարկում եմ խորհրդակցել Ձեր ղեկավարների հետ և ինձ հարցազրույցի համար օր ու ժամ ասել։

-Ես Ձեզ չեմ կարող ո՛չ օր ասել, ո՛չ ժամ ասել, ո՛չ էլ այդ հարցին պատասխանել։ Եթե ինձ հանձնարարական կտան՝ ես կարող եմ ասել որևէ բան։

-Նկատի ունեք մարզպե՞տի հանձնարարականը։

-Ես չգիտեմ, որևէ բան, կամ գրավոր, կպատասխանեմ։ Իսկ հեռախոսով ես չգիտեմ․․․

-Դուք չգիտե՞ք, թե ում հանձնարարականով կխոսեք։

-Հասկանո՞ւմ եք՝ ես իսկի չգիտեմ էլ, թե ում հետ եմ խոսում։

-Բայց ես ներկայացա։

-Հա բայց դա ինձ ի՞նչ ա տալիս։

-Կարծում եք՝ խաբո՞ւմ եմ։

-Բայց ես էլ չեմ խաբում։ Հարցնում եք՝ ասում եմ էդ ամբողջ բանը գտնվում է մարզպետարանի, ամբողջ կառավարության ուշադրության ներքո։ Էդ հարցով զբաղվում են և բնակիչների հարցին անպայման լուծում կտան։

-Այսինքն՝ այս տարի կոնկրետ գումար արդեն նախանշվա՞ծ է, այդ բնակիչներին հատկացնելու համար։

-Ես Ձեզ ասում եմ՝ այդ հարցը գտնվում է կառավարության ուշադրության ներքո, կառավարությունը զբաղվում է այդ հարցով, և անպայման լուծում կլինի։ Կոնկրետ գումար, կոնկրետ օր՝ ես Ձեզ չեմ կարող ասել։

Արմինե Մկրտումյան