Իրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»
Քաղաքականություն

Ընդդիմադիր դաշտն ինքն իր համար թակարդներ է լարում ու ընկնում այդ թակարդները, ի՞նչ է սա, եթե ոչ փախուստ իրական պայքարից. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների՝ Ազգային ժողովի նիստերին կրկին մասնակցելուն:

Նա, մասնավորապես, գրել է. 

«Ներքաղաքական դրության մասին։ Ցանցում նայում եմ՝ շատերն են քննադատում ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան գնալու համար։ Ավելի ճիշտ՝ չեն քննադատում։ Չարախնդում են։ Մեծամասնության մասին եմ խոսում, իհարկե. սրտացավության մասնավոր դեպքեր երևի թե կան։ Չգիտեմ։ Բայց ինձ հիմա ուրիշ հարց է հետաքրքիր։ Էն որ չէին գնում՝ նույն մարդիկ էլի չէի՞ն քննադատում։
Հիմա լուրեր են շրջանառվում, որ Իշխանը կարող է չգնա խորհրդարան, մանդատը վայր դնի։ Ի՞նչ կլինի այդ դեպքում։ Ասեմ՝ նույնը։ Գնա էլ չարախնդալու են, չգնա էլ՝ չարախնդալու են։ Իսկ ինչո՞ւ։

Ցավոք, ես այդ ինչու-ի պատասխանն էլ ունեմ։ Ավելին ասեմ՝ Իշխանին ես զգուշացրել եմ, որ հենց այսպես է լինելու։ Ինքը գիտեր ինչի է գնում ու մեկ է կատարեց այդ քայլը։ Ի տարբերություն շատ-շատերի, որոնք նույնպես գիտեին ինչ դժվար ժամանակներ են սպասվում մեզ՝ որպես ժողովուրդ, որպես երկիր, որպես քաղաքական դաշտի մասնակից ու որպես սովորական մարդ։ Գիտեին, բայց նախընտրեցին ոչինչ չանել, սպասել։ Ոմանք, որովհետև չէին հավատում, որ ի վիճակի են բան փոխել։ Ոմանք, որովհետև վախեցան պատասխանատվության տակ մտնել։ Ոմանք, որովհետև մտքում հաշտվեցին այն սցենարների հետ, որոնք կարծում էին, որ անպայման կյանքի կկոչվեն։

Հիմա էլ բողոքում են, թե բա ինչո՞ւ է Իշխանը համարվում շարժման առաջնորդ, կամ էլ թե լավ առաջնորդ չի, մարդկանց տուն է ուղարկում և այլն, և այլն։ Ուրեմն ասեմ՝ գոնե ես լավ գիտեմ, թե քանի հոգու է Իշխանը գնացել և խնդրել, որպեսզի միանան փողոց դուրս եկած ժողովրդին, առաջնորդեն այդ շարժումը։ Ես գիտեմ, թե քանի վիրավորանք է Իշխանը կուլ տվել, որպեսզի ընդդիմության միասնականությանը ոչինչ չսպառնա։ Ասում են, թե Իշխանը ոչ մի արդյունք չէր ունենա, եթե նրան չօգնեին ընդդիմադիր այլ քաղաքական ուժերն ու հատկապես երկրորդ և երրորդ նախագահները։ Ճիշտ է։ Բայց ո՞ւմ օգնեին։ Տանը նստած առաջնորդների՞ն։ Ֆեյսբուքյան քննադատների՞ն։ Ու՞մ։

Էս վիճակն այլևս չի կարելի հանդուրժել։ Մինչ բոլորս քննարկում ենք ընդդիմության ԱԺ գնալ-չգնալը (որն իր խորքի մեջ ոչ այլ ինչ է, քան մանր տեխնիկական հարց), շարունակ նոր կորուստներ ենք ունենում։ Ընդդիմադիր դաշտն ինքն իր համար կեղծ օրակարգեր է մշակում ու գերի ընկնում այդ օրակարգերին։ Թակարդներ լարում ու ընկնում այդ թակարդները։ Ի՞նչ է սա, եթե ոչ փախուստ իրական պայքարից։ Թարգել է պետք։ Վստահեցնում եմ՝ հիմա շատ ավելի կարևոր քննարկելու թեմաներ կան, քան այդ պատգամավորների ԱԺ գնալն է։ Հայաստանն այսօր միայն մեկ օրակարգ ունի՝ դավաճան իշխանության հեռացումը։ Ու եթե մեկի մոտ դա դեռ չի ստացվում, չի նշանակում, որ մյուսները պետք է նստեն ու այդ մեկին մեղադրանքներ ուղղեն։ Կարծում եմ՝ շատ ակնհայտ է, թե նման դեպքերում ինչ պետք է անեն իրապես ազնիվ ու պատասխանատու գործիչները»։