Reuters. Բայդենը G7-ին և ՆԱՏՕ-ի գործընկերներին ասել է՝ Լեհաստանում պայթած հրթիռն ուկրաինական է եղել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ին և ՆԱՏՕ-ի գործընկերներին ասել է, որ Լեհաստանի արևելքում հրթիռի պայթյունը տեղի է ունեցել ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի պատճառով, չորեքշաբթի Reuters-ին հայտնել է ՆԱՏՕ-ի աղբյուրը։
Չորեքշաբթի ավելի վաղ G7-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների ղեկավարները G20-ի գագաթնաժողովի շրջանակներում արտակարգ հանդիպում են անցկացրել՝ կապված Լեհաստանում ընկած հրթիռի հետ: