Բայդենն արձագանքել է Թրամփի ընտրական որոշմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է Դոնալդ Թրամփի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությանը։
Twitter-ում Բայդենը տեսանյութ է հրապարակել՝ «Դոնալդ Թրամփը ձախողել է Ամերիկան» մակագրությամբ։
Տեսանյութում Ամերիկայի ներկայիս նախագահը թվարկել է իր նախորդի «ձեռքբերումները»՝ տնտեսության կենտրոնացումը հարուստների վրա, ռեկորդային գործազրկություն, հարձակումներ առողջապահական համակարգի վրա, հարձակումներ կանանց իրավունքների դեմ, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։