Մոսկվան Լեհաստանին միտումնավոր հարվածելու շարժառիթ չուներ. Bloomberg-ի աղբյուր
ՆԱՏՕ-ի երկրները չեն ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր կտրուկ վատթարացում Լեհաստանում հրթիռի ընկնելուց հետո։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյային։
Նրա խոսքով, այն փաստի հաստատումը, որ հրթիռն արտադրվել է Ռուսաստանում, թույլ չի տա պարզել, թե կոնկրետ ով է այն արձակել։
G7 երկրներից մեկի ներկայացուցիչը նշել է, որ ռուս զինվորականները կարող էին վրիպել՝ փորձելով հարվածել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտին, իսկ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը կարող էր փոխել հրթիռի ընթացքը։ Նա վստահ է, որ Մոսկվան Լեհաստանին միտումնավոր հարվածելու շարժառիթ չուներ՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի պատասխանի վտանգը։