Իրանում ձերբակալվել են ֆրանսիացի լրտեսներ
Իրանցի իրավապահները երկրում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալել են ֆրանսիական հետախուզության մի քանի գործակալների։ Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, գրում է Reuters-ը։
«Զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալվել են այլ ազգի մարդիկ, որոնցից մի քանիսը մեծ դեր են ունեցել։ Եղել են ֆրանսիական հետախուզության անդամներ, և նրանց հետ կվարվենք օրենքով սահմանված կարգով»,- ասել է Ահմադ Վահիդին:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի մեկնաբանել իրավիճակը։