Ադրբեջանը Ֆրանսիային կոչ են արել դադարեցնել Հայաստանը ներկայացնել որպես զոհ
Միլի Մեջլիսը հայտարարություն կընդունի Ֆրանսիայի Սենատի հակաադրբեջանական բանաձևի կապակցությամբ։ Այս մասին խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում ասել է խոսնակ Սահիբա Գաֆարովան։
Քվեարկության դրվեց և ընդունվեց հայտարարության տեքստը պատրաստող հանձնաժողով ստեղծելու հարցը։
«Ֆրանսիայի Սենատի կողմից երեկ ընդունված բանաձևն առանց բարոյական կամ քաղաքական իրավունքի ցույց տվեց նրա պատրաստակամությունը վնասելու Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններին, հարվածելու Եվրամիության և Ադրբեջանի հարաբերություններին։ Մենք Ֆրանսիային կոչ ենք անում դադարեցնել «ագրեսոր» Հայաստանը որպես զոհ ներկայացնելու փորձերը»,- ասել է Գաֆարովան։