Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ արձակվեց
Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Բեկթաշյանի բավարարեց մեր վերաքննիչ բողոքը` հայտնի գործով դատավոր Ա. Ալեքսանյանի օգնականը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Գարիկ Գալիկյանը:
Հիշեցնենք, որ դատավորի օգնականը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ։ Դատավորի օգնականը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ։