Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ․ Նիկոլ Փաշինյան
Մենք հույս ունենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ուժի մեջ մտնելու պահին, սահմանների դելիմիտացիան ավարտված կլինի: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա ազադակներ կան, որ դա գուցե այնքան էլ իրատեսական չէ: Բայց մյուս կողմից այդտեղ էլ լուծում կա, մենք առաջարկում ենք զորքերի հետքաշման սխեմայով վերջնել 1991 թվականին փաստացի գոյություն ունեցած գիծը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել, զորքեր ընդհանրապես սահմանայինհատվածում չունենալ, այդ ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությունը, սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, նոր հանգիստ պայմաններում գնալ դելիմիտացիայի գործընթացի, որն իսկապես կարող է շատ երկար տարիներ տեւել»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, նա ասաց, որ կա երկու մոտեցում՝ դետալացված, և շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցում, երբ շրջանակն եք գծում առանց շատ մեծ կոնկրետությունների:
«Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք շատ դետալացված հարցեր փորձենք լուծել, կարող է դժվարություններ ունենալ։ Սա է պատճառը, որ Հայաստանն առաջարկել է ստորագրել խաղաղության շրջանակային համաձայնագիր: Սսա ընդունված պրակտիկա է, և մենք ևս պետք է փորձենք գնալ այս ճանապարով»,-ասաց նա: