Արմեն Աշոտյանը ժամը 20։00-ին հրավիրվել է Քննչական կոմիտե
Ժամը 20:00-ին Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ Մամիկոնյաց 46/5: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ավելի վաղ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում նրան արգելել են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր մեղադրյալ է ինչ-որ մի գործով։ Մինչ այս պահը ոչ մի մեղադրանք և ոչ մի գործով չի առաջադրվել։