Իրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»
Քաղաքականություն

Զոհաբերեք պաշտոնի, փողի, պարգևավճարի ու մյուս բոլոր արատավոր ամբիցիաները՝ հանուն պետության ու հայրենիքի. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․

«Մինչ քաղաքական գործիչների մեծ մասը մրցավազքի մեջ է իշխանություն վերցնելու և Հայաստանը կառավարելու համար, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը քանդում են երկրի ամբողջ պետական համակարգը՝ ավերակների վերածելով այն ամենը, ինչ կոչվում է ազգային անվտանգություն և պետականություն։

Մինչ ազգային մտածողություն ունեցող գործիչների մեծ մասը մրցավազքի մեջ է ավելի հայրենասերի տիտղոս կրելու համար՝ հաճախ փնովելով միմյանց ու մեղադրելով նախկին լևոնական, նախկին թալանչի, նախկին ԼԳԲՏ աջակից, նախկին նիկոլական ու նմանատիպ բաների համար, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են Հայաստանի ազգային ամբողջ արժեհամակարգը, բարոյազրկում հանրային միտքը, մարդկանց զբաղեցնում անբարո սկանդալներով ու հայհոյանքով։

Մինչ Արցախի պահպանության համար կռիվ տվող գործիչների մեծ մասը մրցավազքի մեջ է, թե ով է ավելի շատ սիրում Արցախը՝ հրաժարվելով ճանապարհ գնալ ուրիշների հետ, միայն իրեն համարելով առաջամարտիկ ու ծաղրելով մնացած ամեն բան ու ամեն մեկին, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ոչնչացնում են Արցախի հայկականության քաղաքական ու ռազմական բոլոր համակարգերը, իրենց հայտարարություններով թշնամու համար ստեղծում են բոլոր նախադրյալները, որ ապացուցեն, թե Հայաստանն է հրաժարվել Արցախից, ձգտում են փոխել Հայաստանի անկախության հռչակագիրը՝ հրաժարվելով ազգային պետականության բոլոր հիմքերից։

Մինչ մշակույթի գործիչների ու գիտնականների մեծ մասը մրցավազքի մեջ է՝ Հայաստանի իշխանության հետ ավելի մոտ լինելու և վարչապետի կամ մեկ այլ Ճ դասի պաշտոնյայի հետ ժպտերես լուսանկար ունենալու համար, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են ամբողջ մշակույթը և գիտությունը, փակում են թանգարաններ, համալսարաններ ու գիտական կենտրոններ, ոչնչացնում ամբողջական ուղեղային կենտրոններ։

Մինչ դասախոսների ու դեկանների մեծ մասը մրցավազքի մեջ է ուսանողներին քաղաքական գործընթացներից հեռու պահելու և զրկելու քաղաքացիական ու ազգային գիտակցումից՝ որպես նպատակ ունենալով միայն սեփական աշխատանքի պահպանումը, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են ամբողջ բարձրագույն կրթական համակարգը, փակում են համալսարաններ, ուսանողական առաջին դեմքեր դարձնում բարոյական ու արժեքային ոչ մի գիտակցում չունեցող, մարդկանց վրա ապօրինի գործ սարքող թոռնիկներով։

Մինչ ուսուցիչների մեծ մասը մրցավազքի մեջ է դպրոցներում Նիկոլ գովելու կամ գոնե կարծիք չունեցող երեխաների կրթելու համար՝ ոգևորվելով աշխատավարձի բարձրացումներից, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են ամբողջ կրթական համակարգը, դպրոցական դասագրքերից աստիճանաբար հանում ազգային դաստիարակությունը՝ ձգտելով ձևավորել ամբոխ կամ ուղղակի դդում։

Մինչ գործարարների մեծ մասը մրցավազքի մեջ է ավելի չեզոք երևալու և այդկերպ Հայաստանի իշխանության ուշադրության կենտրոնում չհայտնվելու, հարկային մարմինների ուղղորդված ստուգումների ու անօրինական տուգանքների չենթարկվելու և ավելորդ գլխացավանքից հեռու մնալու համար, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը քանդում են տնտեսությունը, արտաքին հարաբերությունները փչացնելու հետևանքով ոչնչացնում են արտահանումը և անվստահելի դարձնում երկիրը ներդրումների համար։

Մինչ հայ գյուղացիների մեծ մասը մրցավազքի մեջ է իրենց գյուղերում առաջին անգամ ասֆալտ լինելու համար աստվածացնելու մերօրյա նեռին, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը թշնամու զորքերը մոտեցնում են հայկական գյուղերին այնքան, որ ծնողները վախենում են իրենց երեխաներին տանից դուրս թողնել, իսկ անասունները պարբերաբար անհետանում են ու հայտնվում թշնամու մոտ, օրեցօր դատարկվում են հայկական գյուղերը։

Մինչ ոստիկանների մեծ մասը մրցավազքի մեջ է, թե ով ավելի դաժանաբար կծեծի ցուցարարներին, որ կարմիր բերետավորն ավելի անասնական վարքով կհայհոյի ու կհարձակվի մարդկանց վրա՝ հանուն մի քանի հազար դրամ անաղուհաց պարգևավճարի, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են երկրի ամբողջ ներքին անվտանգությունը, ստորացնում ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, նիկոլական պաշտոնյաները հայհոյում ու պոկում են ոստիկանի ուսադիրները՝ որևէ կերպ չպատժվելով։

Մինչ զինվորականների մեծ մասը մրցավազքի մեջ է, թե ով առաջինը պատվի կառնի իրենց զորամաս այցելող թշնամի վարչապետին ու «ես իմ ծառայությունն եմ անում» ասելով՝ կկատարի բանակի կազմաքանդման հրահանգները, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են մեր բոլորիս քրտինքով ու արյամբ վերստեղծած ազգային բանակը, քանդում են առաջնագիծը՝ թշնամու առաջ անպաշտպան թողնելով շարքային զինվորին, ամեն ինչ անում են, որ բանակը ձախողի՝ ինչպես միշտ, դրա համար մեղադրելով ու բանտարկելով իրենց հրահանգները կատարած սպաներին։
Ձեզ տեսնո՞ւմ եք որևէ խմբում։ Եթե այո, ապա Նիկոլ Փաշինյանի ու նրա ավազակախմբի չափ մեղավոր եք հայրենիքի աղետի համար։ Հնարավոր է, նաև չեք տեսնում, ձեռնտու չէ տեսնել, բայց հոգին միշտ արդար է, հոգին հանգիստ չի տա։

Հիշեք, որ մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է, ես կասեի՝ ինքնազոհողության պատրաստ լինելու մեջ։ Զոհաբերեք պաշտոնի, փողի, ասֆալտի, պարգևավճարի ու մյուս բոլոր արատավոր ամբիցիաները՝ հանուն պետության ու հայրենիքի փրկության, այլապես բոլորս միասին նույն կաթսայում եփվելու ենք որպես շնագայլերին տրվող միս»։