Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըԴպրոցներում կներդրվի «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկան
Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄեկ օրում բացահայտվել է 135 հանցագործություն․ գրանցվել է 15 վթարԻնչպես են Իրանի նախագահն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները արտասվում Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասինԵրվանդ Բոզոյանը վկայի կարգավիճակ ունի. փաստաբանԱփսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԳագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըՀղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվելՄահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըՀաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԴե ինչ, պատմություն կերտեցինք․ էն միասին ճամփորդությունները, էն իրադարձությունները․․․ իրոք պատմական են․ Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց ԱԺ-ին (տեսանյութ)Հիշատակի տարբեր ձևեր կան. պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի մայրը՝ պատերից զոհված տղաների նկարները հեռացնելու մասինՍպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJՄիշուստինն և Փաշինյանը կմասնակցեն Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսինԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի. ՎարդապետյանԻնչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ. Ռուբեն ՌուբինյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՀայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները. Գագիկ Ծառուկյան
Ասում են, որ ես սովորել և իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում. ստում են. ՌուբինյանԵս ընկերուհի չունեմ, կպեք գործերերիդ. Ռոտենբերգի շուրջ աղմուկը չի դադարում. Լուսանկարի տղամարդը հայտարարությամբ է հանդես եկելՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԱրսեն Բաբայանը դիմել է ընդդիմությանը՝ աջակցելու Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանըՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըՄեդվեդևն առաջարկել է ընդլայնել օտարերկրացիների կենսաչափական ստուգումները ամբողջ ՌուսաստանումԸնդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներԻնչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունը
Հասարակություն

Լոս Անջելեսում անցկացվել է «Լեռնային Ղարաբաղն այսօր և վաղը» խորագրով համաժողովը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի աջակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 11-13-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղն այսօր և վաղը» խորագրով համաժողով, որին իրենց մասնակցությունը բերեցին առաջատար մասնագետներ տարբեր երկրներից։ Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը, քննարկվել են Արցախում հայկական մշակույթի պահպանության խնդիրները, անդրադարձ է կատարվել նաև աշխարհաքաղաքական, դիվանագիտական և իրավական հարցերին:

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովների շարքում այս հանդիպումն արդեն չորրորդն է։

Քննարկվել են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերը՝ մտահոգությամբ անդրադառնալով հուշարձանների ոչնչացման փաստերին, ինչպես նաև արձանագրելով նախկինում Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հետևողական պրակտիկան:

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց հետո, 1997-2006 թվականներին, Նախիջևանի ողջ տարածքում ոչնչացվեց 89 եկեղեցի, մոտավորապես 6000 խաչքար և ավելի քան 22000 տապանաքար:

Համաժողովին ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմական հուշարձաններից հայկական հետքերը վերացնող աշխատանքային խմբի գործունեությունը և թույլատրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մշակութային ժառանգության մասնագիտական ու մոնիտորինգի անկախ խմբերին և համապատասխան այլ կազմակերպություններին հետևել Լեռնային Ղարաբաղի հուշարձանների ներկա վիճակին:

Համապատասխան շահագրգիռ կողմերը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ապահովեն աղոթատեղիներ և գերեզմանատներ մուտք գործելու հիմնարար իրավունքները:

Կազմակերպիչները խոստացել են շարունակել համատեղ աշխատանքները և համաժողովի ավարտից հետո ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ավստրիայում, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՄՆ-ում կայացած համաժողովների ժամանակ բարձրաձայնված խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ:

Միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշում գործադրի ապահովելու Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։