Ադրբեջանցիները սննդի հարցերը լուծելու համար գնալ-գալու միջոց են փորձել ստեղծել, ինչը դատապարտելի է. Սանոսյան (տեսանյութ)
Տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել, թե ինչ աշխատանքներ են իրականացնում ադրբեջանցիները, միգուցե իրենց սննդային կարիքների հարցերը լուծելու համար գնալ–գալու միջոց են փորձել ստեղծել, բայց իհարկե այդ ամենը դատապարտելի է, և մեր տեսակետը հստակ է՝ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացրած տարածքներից։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանցիները ոչ միայն ամրաշինական աշխատանքներ են տանում օկուպացրած տարածքներում, այլև Ջերմուկի հատվածում ճանապարհ են կառուցում, որով փորձում են մոտենալ Սյունիք տանող ճանապարհին։
Մանրամասները՝ տեսանյութում։