Քաղաքացին սրճարանում սեղանից գողացել է նոթբուքն ու հեռացել (տեսանյութ)
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացին սրճարանում սեղանից գողանում նոթբուքը, դնում իր պայուսակի մեջ ու հեռանում:
«Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: