Իսրայելի նախկին վարչապետը խոստացել է օգնել հակաօդային պաշտպանության հարցում. Զելենսկի
Նախագահ Վլադիմիր Զելենսկին եթերում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոստման մասին՝ պարզել և մտածել, թե ինչպես օգնել Ուկրաինային ստանալ Իսրայելական հակաօդային պաշտպանությունը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Հարցին, թե արդյոք տեղաշարժեր կան Ուկրաինայի և Իսրայելի միջև հարաբերություններում, Զելենսկին պատասխանել է, որ վերսկսվել է Նեթանյահուի հետ շփումը։
Մենք փոխանցել ենք հակաօդային պաշտպանության հետ կապված բոլոր հարցերը։ Նեթանյահուն ինձ վստահեցրեց, որ հնարավորինս արագ կքննարկի այս հարցը, կմտածի, թե ինչպես կարող է օգնել։ Սա թիվ մեկ առաջնահերթությունն է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։