Առևտրային տանկերի վրա հարձակումը, հավանաբար, Իրանն իրականացրել է անօդաչու թռչող սարքի միջոցով
Օմանի ափերի մոտ MV Pacific Zircon առևտրային տանկերի վրա հարձակումը, ամենայն հավանականությամբ, իրականացրել է Իրանը անօդաչու թռչող սարքի միջոցով։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է Reuters-ը։
«Առկա տեղեկատվությունը ուսումնասիրելուց հետո մենք վստահ ենք, որ Իրանը, հավանաբար, այս հարձակումն իրականացրել է անօդաչու թռչող սարքի միջոցով»,- ասել է նա լրագրողներին։