ԱՄՆ-ը ռուսական կողմին պատասխանատու է համարում Լեհաստանում հրթիռի պայթյունի համար
ԱՄՆ-ը ռուսական կողմին պատասխանատու է համարում Լեհաստանում հրթիռի պայթյունի համար, թեև Վաշինգտոնը չի տեսնում որևէ տեղեկություն, որը կհակասի այն եզրակացությանը, որ հրթիռը ուկրաինական է։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիան Ուոթսոնը։ Հաղորդագրությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Մենք լիակատար վստահում ենք պայթյունի վերաբերյալ Լեհաստանի կառավարության հետաքննությանը։ Մենք չենք տեսել որևէ բան, որը հակասում է նախագահ Դուդայի նախնական գնահատականին, որ այս պայթյունը, ամենայն հավանականությամբ, արդյունք է այն փաստի, որ հակահրթիռային պաշտպանության ուկրաինական հրթիռը, ցավոք, ընկել է Լեհաստանում»,- ասել է նա։