Ճապոնիայում նախարարին «կլոնավորել են». առանց ֆիզիկապես ներկա գտնվելու՝ նախարարը կարող է ռոբոտին կառավարել
Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիաների գործակալությունը ստեղծել է երկրի վարչական և կառավարման բարեփոխումների նախարար Տարո Կանոյի ռոբոտային նմանակը: Այս մասին, Gazeta.Ru-ի փոխանցմամբ, հայտնում է EurekAlert պորտալը։
Կրկնօրինակը, այսպես կոչված, կիբերնետիկ ավատար է. դա ոչ թե պարզապես կոնկրետ մարդու ռոբոտն է, այլ իրականում նրա լավագույն տարբերակը՝ թարմացված ֆիզիկական և մտավոր կարողություններով։
«Կլոնավորված» նախարարը կօգնի հետազոտողներին հասկանալ, թե ինչպես են մարդիկ ընկալում նման կրկնօրինակներին, և արդյոք վերջիններս կարո՞ղ են պոտենցիալ փոխարինել իրական մարդուն։
Հայտնի է, որ Կանոն կարող է հեռակա կարգով կառավարել իր պատճենը։ Սա թույլ է տալիս նրան մասնակցել հասարակական գործունեությանը՝ առանց որոշակի վայրում ֆիզիկապես ներկա գտնվելու: