Ոչ, այդ որոշումը չի կայացվելու, բոլորը թող այս գլխից իմանան. Փաշինյանը՝ Քերոբյանին
Խնդրում եմ առանց նախնական քննարկումների այդպիսի բաների մասին ընդհանարպես չհայտարարել, որովհետև այն սպասումներ է առաջացնում և ես ասում եմ՝ ոչ, այդ որոշումը չի կայացվելու, բոլորը թող այս գլխից իմանան: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդհատելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որն ասում էր հին շենքերը քանդելու և նորը կառուցել մասին։
«Էդ, մի րոպե, եկեք այդպիսի որոշում չկայացնենք, ո՛չ: Որոշում ենք կայացրել՝ թող կատարեն: Ուզում են՝ թող արագ կատարեն և ժամկետի մեջ այդ շենքերը կառուցեն ու այդ հարցերը լուծեն»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով Քերոբյանին։