Ձմռանն Ուկրաինայից «լայնածավալ գործողությունների» իրականացում պետք չէ սպասել. ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն չի ակնկալում, որ գալիք ձմեռն Ուկրաինային թույլ կտա «լայնածավալ գործողություններ» իրականացնել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեի հայտարարությանը: Վերջինս նման հայտարարություն արել է ԵՄ-ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված ֆորումի ժամանակ:
«Մենք տեսնում ենք կայունացում ձմեռային սեզոնի պատճառով… Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինան կշարունակի վերադարձնել իր տարածքները, բայց մենք մեծ առաջընթաց չենք ակնկալում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, քանի որ սեզոնը թույլ չի տալիս լայնածավալ գործողություններ իրականացնել: Գարնանը մենք կարող ենք տեղում տեսնել ավելի դինամիկ իրավիճակ»,- ասել է նա: