Վրաստանը պատրաստ է շարունակել միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև. Պապուաշվիլի
Վրաստանը պատրաստ է շարունակել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի հարավկովկասյան տարածաշրջանը դառնա խաղաղության և համագործակցության օրինակ։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Վրաստանը պատրաստ է շարունակել հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի հարավկովկասյան տարածաշրջանը դառնա խաղաղության և համագործակցության օրինակ», - ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով, Հարավային Կովկասի ժողովուրդները կարող են խաղաղ ապագա կառուցել։