Կրեմլում նշել են, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասնել իր նպատակներին Ուկրաինայում
Ուկրաինայում Ռուսաստանի նպատակները հայտնի են։Դրանց կարելի է հասնել ինչպես բանակցությունների, այնպես էլ պատերազմի միջոցով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Պատասխանելով այն հարցին, թե որ կողմը պետք է լինի շփումների վերսկսման նախաձեռնողը, նա ընդգծեց, որ բանակցությունները նախ պետք է նպատակ ունենան.
«Մեր նպատակները հայտնի են, և այդ նպատակներին կարելի է հասնել կա՛մ հատուկ ռազմական գործողության, կա՛մ բանակցությունների միջոցով: Ռուսաստանը բաց է երկուսի համար: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, և դրա շարունակությունը կախված չէ կլիմայական, եղանակային պայմաններից»,- ասել է Կրեմլի խոսնակը։