Էրդողանը խոսել է Բաշար Ասադի հետ իր հարաբերությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ 2023 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Բաշար Ասադի հետ հանդիպելու և Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունները վերանայելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է TRT-ն։
«Քաղաքականության մեջ հավերժ դժգոհություններ չկան։ Երբ ճիշտ ժամանակն է, կարող եք նստել, գնահատել և կատարել համապատասխան քայլ: Ներկայումս մենք՝ որպես Թուրքիա, կարող ենք վերանայել մեր հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ խնդիրներ ունենք այդ հարցերում»,- հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նշել է, որ այժմ Թուրքիան բանակցում է նաև Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորման և Ֆրանսիայի հետ հարցեր լուծելու շուրջ։