Նարեկ Մալյանն Apple-ից նամակ է ստացել՝ իր հեռախոսը գաղտնալսման նպատակով ենթարկվել է հարձակման (լուսանկար)
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Apple-ից պաշտոնական նամակ է ստացել, որով իրեն տեղեկացնում են, որ իր հեռախոսը պետական ծառայությունների կողմից գաղտնալսման նպատակով ենթարկվել է հարձակման:
«Apple-ի կարծիքով իմ համեստ անձը թիրախավորել են որպես ակտիվիստ կամ անկախ ժուռնալիստ: Նամակում բաց տեքստով հուշում են որ իմ հրապարակային գործունեությունը խիստ անհանգստացրել է պետությանը և նրանք որոշել են գաղտնալսել իմ հեռախոսը:
Բոլոր մութ և դավադիր ուժերին անհատներին խնդրում եմ ժամանակավորապես ինձ հետ կապը դադարեցնել: Մինչև հարցի լուծումը կշփվեմ հրապարակային ֆորմատով»,- գրել է նա՝ օգտագործելով «Դըմոքրըսի», «գաղտնալսվող_դըմոքրըսի» հեշթեգերը:
