Վահան Քերոբյանը հանդիպել է ուկրաինահայ գործարարների հետ, ներկայացրել տնտեսության վիճակը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ուկրաինահայ գործարարների հետ։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Արմեն Արզումանյանը, Ռաֆայել Գևորգյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը։
Հանդիպման սկզբում նախարարը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի տնտեսության ընթացիկ վիճակը, տնտեսության առաջնահերթությունները՝ հատկապես կարևորելով մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի ոլորտները։
Տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող գործարարներ ներկայացրել են իրենց ոլորտներում առկա խնդիրները, հարցեր հղել նախարարին՝ կապված գործարար միջավայրի աշխատանքայի կարգավորումների հետ։