Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանում տնտեսական գործունեության որևէ արգելք չկա. Փաշինյանն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը:

Ողջունելով ներկաներին՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ այսօրվա քննարկման արդյունքում գործարարների ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի գործնական կդառնա:

«Տեղյակ եք երևի, որ, բարեբախտաբար, այս տարի Հայաստանում աննախադեպ բարձր տնտեսական արդյունքներ են արձանագրվել, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չունենք: Մեր տնտեսական բնույթի խնդիրներից կարևորագույնն այն է, ինչ մասին մենք մի քանի անգամ խոսել ենք: Այսօր, ցավոք, կապիտալ ծախսերի մեր ծրագրերը չենք կարողանում լիարժեք իրականացնել մի պարզ պատճառով՝ Հայաստանում մասնավոր հատվածի կարողություններն այնքան զարգացած չեն, որպեսզի նրանք կարողանան, այսպես ասած, իրացնել այն ամբողջ պոտենցիալը, որ մենք առաջարկում ենք: Խոսքը ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, պետական նշանակության այլ օբյեկտների կառուցման մասին է, և ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա:

Հաջորդը. կարծում եմ, որ, իհարկե, շատ բարդ աշխարհաքաղաքական և միջազգային վիճակում ենք գտնվում, ամբողջ աշխարհը, և ինչպես տեսնում ենք, այդտեղ ունենք սպառնալիքներ, մարտահրավերներ, բայց մյուս կողմից նաև ունենք հնարավորություններ, այդ թվում՝ ներդրումային: Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա: Իսկ թե որ ուղղություններն են ավելի հեռանկարային և հետաքրքիր ձեզ համար, թերևս դուք ավելի լավ կարող եք որոշել:

Միայն մի արձանագրում կարող եմ անել, ինչի մասին թերևս լսել եք, որ Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու ամիս առաջ հրապարակված Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում, ինչը նշանակում է, որ աշխարհի 165 երկրի շարքում ներդրումային և տնտեսական գործունեության ազատության առումով Հայաստանը 11-րդ հորիզոնականում է: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության որևէ արգելք և սահմանափակում չկա, սա նշանակում է, որ որևէ մեկին արգելված չէ որևէ բան արտահանել կամ ներմուծել, և իհարկե, արգելքները կամ սահմանափակումները վերաբերում են միայն նրան, ինչ վերաբերում է բոլորին:

Նկատի ունեմ օրենսդրական որոշակի կարգավորումներ և այդպես շարունակ: Իհարկե. Հայաստանի պարագայում կան նաև լոգիստիկ որոշակի բարդություններ, բայց դժվարությունների հետ առերեսվում են բոլորը, և այստեղ այլընտրանքային մոտեցում ընդհանրապես չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարության ներքո գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը, որի հիմնական խնդիրն է Հայաստանում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող գործարարներին, տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերել:

«Եվ մենք պատրաստ ենք լսել նաև ձեր կարծիքները, տպավորությունները, գուցե նաև ինչ-որ խոչընդոտների կամ դժվարությունների մասին, որոնց առերեսվել եք Հայաստանում: Հետաքրքիր կլինի, իհարկե, իմանալ այդպիսի դեպքերի մասին, և բոլոր այն դեպքերում, երբ կտեսնենք, որ լուծումներ հնարավոր են՝ լուծումներ կտանք: Կարող են լինել նաև օբյեկտիվ դժվարություններ, որոնց լուծումն իրատեսական չէ, բայց ամեն դեպքում ամբողջական տեղեկատվություն ունենալը մեզ համար շատ կարևոր է հետագա գործունեության մեջ հաշվի առնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև Փաշինյանը և հանդիպմանը մասնակից Կառավարության մյուս անդամները պատասխանել են գործարարներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և այլն:

Փաշինյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է՝ գործարարների հետ լինել մշտական կապի մեջ և Կառավարության գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: