Շատ լավ է, որ մեր գործընկերները այդ «գաստրոլյոռի» ականջներին հաճո հարց չեն տալիս. Սևակ Հակոբյան
Օրինակ՝ որ լրագրողը հարցը էսպես տար՝ «Հարկատուների հաշվին խի եք ձեր PR-ի համար միլիոնավոր ծախսեր անում, փարթի անում, անունն էլ դնում գագաթնաժողով, այն էլ՝ համաշխարհային հայկական, ա՛յ համ․ալ», այ դա երևի թե կարելի էր անվանել «գռեհիկ» (չնայած տեղին կլիներ)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Yerevan Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը:
Նա նշել է. «Բայց որ լրագրողն իր հարցը ձևակերպում է անգամ որոշակի բնորոշումներով, ԱՄՆ-ի քաղաքացի, Հայաստանում հյուրախաղերի եկած ու այդ նույն լրագրողի վճարած հարկերից աշխատավարձ ստացողը պարտավոր է պատասխանել, թե ինչի համար է ինքը արդեն 4 տարի իմ երկրում աշխատավարձ ստանում։ Ու շատ լավ է, որ լրատվական հանրույթի մեր գործընկերները իրավիճակը ադեկվատ են գնահատում և այդ «գաստրոլյոռի» ականջներին հաճո հարց չեն տալիս»: