Քպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
Քաղաքականություն

Ի վերջո, տասնյակ հայանպաստ փաստաթղթերից, միջազգային նորմերից ինչու՞ եք ընտրում ամենաթրքամետը, ցեղասպանականը․ Լիլիթ Գալստյան

Այսօր փոխարտգործնախար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «շրջանակային համաձայնագրի» էությունը, բացահայտում է, որ այն սկզբունքների հավաքածու է, կառուցված Ալմա-Աթիի հռչակագրի, ՄԱԿ-ի փաստաթղթերի վրա, և այն ներառում է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության ապրելու իրավունքը, մշակութային հարցերը։ Եվ ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի մասին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը.

«ԿԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՄՔ ՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՔ, ԿԱՄ ԷԼ ԹՇՆԱՄՈՒՆ ԵՔ ԾԱՌԱՅՈՒՄ

Լավ, որքան կարելի է մոլորեցնել հանրությանը, նրան պարտադրել սեփական պարտվողականությունն ու դիվանագիտական իմպոտենտությունը։

Մինչ Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայնությամբ բանաձև է ընդունում՝ վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, մինչ մի շատ երկրներ դատապարտում են Ադրբեջանի ագրեասիան, մինչ ԱՄՆ որոշ կոնգրեսականներ բարձրաձայնում են Ադրբեջանին ռազմական հանցագործությունների պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության մասին, նփ-ն շրջանառության մեջ է նետում նոր «շրջանակային համաձայնագիր» ձևակերպումը։ Ի դեպ, սրան զուգահեռ, օդ թողնելու քարոզչական տրյուկով,, ներքին լսարանի առջև երկու օր շարունակ խոսում է Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների մասին։

Այսօր փոխարտգործնախար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «շրջանակային համաձայնագրի» էությունը, բացահայտում է, որ այն սկզբունքների հավաքածու է, կառուցված Ալմա-Աթիի հռչակագրի, ՄԱԿ-ի փաստաթղթերի վրա, և այն ներառում է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության ապրելու իրավունքը, մշակութային հարցերը։ Եվ ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի մասին։

Ըստ էության նփ-ի հանգույն, նա էլ է փորձում հանրությանը ներշնչել, թե նախկիններն այս հռչակագրով կանխորոշել են Արցախի ճակատագիրը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Դժվար թե, ԱԳՆ-ում չեն տիրապետում սույն Հռչակագրի տեքստին, դժվար թե ՄԱԿ-ի փաստաթղթերին հղում կատարելիս, իրազեկ չեն ՄԱԿ-ի կանոնադրությանն ու հիմնարար սկզբունքներին, ուր ազգերի ինքնորոշման իրավունքը դեռ ոչ ոք չի դենոնսացրել։

Դժվար, թե տեղյակ չեք նաև, որ Ալմա-Աթիի հռչակագիրը Հայաստանը վավերացրել է վերապահություններով, իսկ Ադրբեջանն իրեն խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում։

Ահա Հռչակագրի այն հատվածը/հաստատումները/, ուր ամրագրված է ինքնորոշման իրավունքը և այլ սկզբունքներ, որոնց վրա կառուցում են իրենց հարաբերությունները տվյալ Հռչակագիրը ստորագրած երկրները․

« ․․․ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ինքնորոշման անքակտելի իրավունքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և իրավահավասարության սկզբունքների ուժի գործադրումից և ուժով սպառնալիքից, տնտեսական և ճնշման ցանկացած այլ մեթոդից հրաժարվելու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, միջազգային իրավունքի նորմերի ու հանրաճանաչ այլ սկզբունքների ու պարտավորությունների բարեխիղճ կատարման հիման վրա․․․»

Ի վերջո, տասնյակ հայանպաստ փաստաթղթերից, միջազգային նորմերից ինչու՞ եք ընտրում ամենաթրքամետը, ամենախոցելին, ցեղասպանականը․․․

Դուք կամ պետություն ունենալու կամք ու կարողություն չունեք, կամ էլ ծառայում եք թշնամուն»։