Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Վահրամ Դումանյանը շնորհավորել է շախմատի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանին աննախադեպ հաջողությունների առթիվ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն  ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանին, որն օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարիամ Մկրտչյանին աննախադեպ հաջողությունների առթիվ՝ ընդգծելով, որ մեծ հաղթանակները հնարավոր են միայն քրտնաջան աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ:

«Հաճելիորեն զարմացա և հպարտություն ապրեցի, երբ իմացա, որ դեռ ժամկետից շուտ կարողացել եք նվաճել Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնությունը: Շատ ուրախ եմ այդ առիթով և ի սրտե շնորհավորում եմ: Արդեն ապացուցել եք, որ շատ աշխատասեր մարզուհի եք, և Ձեր այս հաջողությունները միայն քրտնաջան աշխատանքի արդյունք են: Գիտեմ, որ կշարունակեք աշխատել՝ արդեն մեծահասակների պայքարում հաջողություններ գրանցելու համար»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Մարիամ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր, երբ Թուրքիայում հայկական եռագույնը բարձրացվեց, և հնչեց ՀՀ օրհներգը:

«Լավ էի պատրաստվել այս առաջնությանը: Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալուց հետո հավատում էինք, որ այստեղ ևս հաջողության կհասնեմ ու կպայքարեմ մեդալային տեղերի համար, թեև մինչև վերջին պահը չէի սպասում, որ հաղթող կճանաչվեմ: Շատ հպարտ եմ, որ կարողացա չեմպիոն դառնալ ու եռագույնով բարձրանալ պատվո հարթակի առաջին աստիճանին: Ինձ համար սա մեծ նշանակություն ուներ, ուրախ եմ, որ հենց Թուրքիայում կարողացա գրանցել այս հաջողությունը»,- ասել է նա:

Մարիամ Մկրտչյանը նաև պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից և խաղալ սովորել է դպրոցում. հենց այդ շրջանում շախմատը որպես առարկա ընդգրկվել էր դպրոցական ծրագրում: Նրա առաջին ուսուցիչն ու մարզիչը եղել է Սևակ Բաղդասարյանը` Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցի «Շախմատ» առարկան դասավանդող մասնագետը: Նա նաև Մարիամի մարզիչն է եղել, որի հետ աշխատելով՝ դարձել է պատանեկան ԵԱ-ի մեդալակիր: Մարիամը խոստովանում է՝ եթե դպրոցում շախմատ չուսումնասիրեին, հավանաբար երբեք չէր հետաքրքրվի այդ խաղով:

Հայ մարզուհին տարին հաջողված է համարում, միաժամանակ նաև նշում է, որ նոր հաղթանակների պլաններ էլ ունի. «Մի քանի խոշոր մրցաշարերում կարողացել եմ լավ արդյունքներ ցույց տալ, ինչն արդեն իսկ գոհացնող է: Առաջիկայում երկու մրցաշար է նախատեսված, որոնց ևս փորձելու եմ լավ հանդես գալ»:

Նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է շախմատի և առհասարակ սպորտի ոլորտում պետական հոգածությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը շարունակական կլինի, որպեսզի արդյունքներն ավելանան:

Նշենք, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Մարիամ Մկրտչյանը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մասնակցելու է միջազգային մրցաշարի, իսկ դեկտեմբերի 25-30-ը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի բլից և արագ շախմատի մեծահասակների աշխարհի թիմային առաջնությանը, որը կանցկացվի Ղազախստանում:

Հիշեցնենք՝ Անթալիայում օրերս տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էին նվաճել: Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում, Մարիամ Մկրտչյանն առավելության էր հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրում հայ մարզուհին առավելության էր հասել ռուսաստանցի Ալիսա Նուր-Մուխամետովայի նկատմամբ և վերջնարդյունքում 9 հնարավորից վաստակել 8,5 միավոր:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա սեպտեմբերին նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։

Հայ շախմատիստուհին այս տարվա հունվարին ընդգրկվել է Հայաստանի կանանց հավաքականի կազմում, Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո: