Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցությանը վերաբերող հարցեր: