Գեներալ Լասիկան ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Եղեռնի զոհերի հիշատակին
ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկան ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Նա նաև ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված զինծառայողների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում։