Նենսի Փելոսին լքում է Դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնը, սակայն կշարունակի աշխատել Կոնգրեսի ստորին պալատում։ Այդ մասին նա հայտարարել է օրենսդիր մարմնի Ստորին պալատի նիստում։
«Ժամանակն է, որ նոր սերունդ ղեկավարի Դեմոկրատական կուսակցությունը: Երախտապարտ եմ, որ շատերը պատրաստ են իրենց վրա վերցնել այս հսկայական պատասխանատվությունը»,- ասել է Փելոսին։
Նա օրենսդիր գործընկերներին կոչ է արել «համարձակորեն գնալ դեպի ապագա»՝ հավելելով, որ կաշխատի իր ընտրողների օգտին՝ անկախ կարգավիճակից։