Հյուսիսկորեական հրթիռն ընկել է Հոկայդո քաղաքից արևմուտք. Ճապոնիայի վարչապետ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ հյուսիսկորեական հրթիռն ընկել է Հոկայդո քաղաքից արևմուտք։
«Հրթիռը, ըստ երևույթին, ընկել է Հոկայդոյից արևմուտք գտնվող մեր բացառիկ տնտեսական գոտում», - ասել է վարչապետը Բանգկոկում կայացած ճեպազրույցում:
Ավելի վաղ Ճապոնիայի առափնյա պահպանությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել։
Ավելի ուշ Yonhap-ը, վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին, պարզաբանել է, որ դա կարող է լինել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
Տարեսկզբից ԿԺԴՀ-ն իրականացրել է ավելի քան 30 հրթիռի արձակում։