CNN-ը մանրամասներ է հայտնում, թե ով է փոխարինելու Նենսի Փելոսիին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին լքել է ԱՄՆ խորհրդարանի ստորին պալատի Դեմոկրատական կուսակցության խմբի ղեկավարի պաշտոնը, սակայն չի ասել, թե ում կաջակցի այդ պաշտոնում, հայտնում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահին քաղաքական գործչի ամենահավանական փոխարինողը Նյու Յորք նահանգի կոնգրեսական Հակիմ Ջեֆրիսն է։
Ինչպես նշվում է, Դեմոկրատական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ հայտարարել են, որ պատրաստ են աջակցել Փելոսիին փոխարինող սեւամորթ քաղաքական գործչի ընտրությանը։ Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների մեծամասնության առաջնորդ Սթեն Հոյերն արդեն հաստատել է Ջեֆրիսի թեկնածությունը։
«Ինձ համար շատ պարզ է, որ Հակիմ Ջեֆրիսն այն մարդն է, ում օգտին կքվեարկեմ, և Կոնգրեսի սևամորթ խումբը կքվեարկի», - CNN-ին ասել է Օհայոյի պատգամավոր Ջոյս Բիթին: