Հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը կարող էր հասնել ԱՄՆ
Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկազու Համադան հայտարարել է, որ հյուսիսկորեական հրթիռը կարող էր ԱՄՆ հասնել սովորական թռիչքի ճանապարհով, հայտնում է Kyodo գործակալությունը։
«Թռիչքի հետագծերի վրա հիմնված հաշվարկները ցույց են տալիս, որ հրթիռի հեռահարությունը կարող է գերազանցել 15000 կմ-ը՝ կախված մարտագլխիկի քաշից և այլ գործոններից։ Այսպիսով, Միացյալ Նահանգների մայրցամաքը կարող էր հասանելի լինել»,- ասել է Համադան։
Նրա խոսքով, այս անգամ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը թռել է մոտ հազար կիլոմետր, մինչդեռ դրա թռիչքի առավելագույն բարձրությունը վեց հազար կիլոմետր էր: