Մոտ 10 միլիոն ուկրաինացի առանց էլեկտրականության է մնացել
Ուկրաինայում նոյեմբերի 17-ի երեկոյան ավելի քան 10 միլիոն մարդ մնում է առանց էլեկտրականության, հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ում տեսաուղերձում։
«Ուկրաինայի դեմ հերթական հրթիռային հարձակման հետևանքների վերացումը շարունակվում է ամբողջ օրը։ Վթարային հոսանքազրկումները փորձում են վերականգնել»,-ասել է նա՝ հավելելով, որ ամենաշատ հոսանքազրկումներ լինում են Օդեսայում, Սումիի շրջաններում և Կիևում։
Հինգշաբթի օրը Կիևում ամբողջ օրը էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել՞ Ամբողջ համակարգը սահմանափակվել է ռեկորդային 523 ՄՎտ հզորությամբ: