Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ վարչապետին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ աշխատանքային այցով Բաքվում գտնվող Միշուստինի հետ Ալիևի հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով։
Հիմնական թեման, որի շուրջ զրուցել են Միշուստինն ու Ալիևը, վերաբերել է Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցությանը: