Սիրիայում հրթիռային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմակայանը
Սիրիայում հրթիռային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի Green Village ռազմակայանը, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում գտնվող Ալ Օմար նավթային հանքավայրի մոտ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից, գրում է Reuters-ը։
Զինվորականների տվյալներով` չկան զոհեր և ավերածություններ: ԱՄՆ բանակը միջադեպի հետաքննություն է սկսել։
Սա առաջին հարձակումը չէ Green Village բազայի վրա։ Հոկտեմբերի վերջին այն գնդակոծվել է անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռներով։