ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայում կեղտոտ ռումբի հետքեր չի գտել
ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայում «կեղտոտ ռումբի» պատրաստման հետքեր չի հայտնաբերել:
ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Կառավարիչների խորհուրդը ողջունում է գործադիր տնօրենի գնահատականն այն մասին, որ գործակալությունը չի գտել չհայտարարված միջուկային գործունեության ապացույցներ կամ նյութեր, որոնք առնչվում են ճառագայթման ցրման սարքերի, այսպես կոչված, կեղտոտ ռումբերի ստեղծմանը:
Հետազոտություններ են իրականացվել Ուկրաինայի երեք վայրերում: