Դատախազությունում շարունակում են հրաժարվել Աննա Վարդապետյանի հետ աշխատելուց. երկու մարզի դատախազ ազատման դիմում է գրել
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17-ից։

