Պուտինը Երևանում կլինի նոյեմբերի 22-ին. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Երևանում:
Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կլինի ուղևորություն դեպի Հայաստան` ՀԱՊԿ գագաթնաժողովին, կլինեն ռուս-կուբայական բանակցություններ (Մոսկվայում)»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով նախագահի հաջորդ շաբաթվա ժամանակացույցի մասին հարցին:
Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունումը։ Բացի այդ, 2023 թվականի հունվարի 1-ից ռոտացիայի հետ կապված՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։