Ղազախստանը զենքի տակ. երկրում անկարգություններ են սպասվում
Հաջորդ կիրակի Ղազախստանում սպասվում են նախագահական ընտրություններ: Ղազախական սոցցանցերում տարածվում են կոչեր՝ ընտրությունների օրը սպասվող հանրահավաքներին ու անկարգություններին մասնակցելու համար: Այս մասին գրում է Eadaily.com-ը՝ հղում տալով «Казинформ» լրատվական գործակալությանը: Լրատվական գործակալությունը հանդես է եկել «Ղազախստանը զենքի տակ. երկրում անկարգություններ են սպասվում» հոդվածով:
Հոդվածում նշվում է, որ Հանրապետության գլխավոր դատախազությունը քաղաքացիներին զգուշացնում է անօրինական գործողություններին մասնակցելուց զերծ մնալ: «Արգելվում է կազմակերպությունների ցանկացած գործունեություն, որոնց նպատակը ահաբեկչությունն է կամ բռնի ծայրահեղականությունը»,-ասվում է Դատախազության հայտարարության մեջ: