Օգնեք մեզ այս ուղերձը հասցնել Ռուսաստանին՝ դադարեցնել պատերազմը. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Չինաստանին, Հնդկաստանին և այլ երկրներին համոզել Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ֆրանսիան ոչ միայն աջակցում է Ուկրաինային, այլ կշարունակի դա անել: Ինչպես նաև սերտորեն համագործակցելու է այլ երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, ողջ տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի հետ, որպեսզի հասկանաք, որ այս պատերազմը բոլորի խնդիրն է: Օգնեք մեզ այս ուղերձը հասցնել Ռուսաստանին՝ դադարեցնել պատերազմը, հարգել համաշխարհային օրենքի գերակայությունը, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեր ժամանակի իրական մարտահրավերներին դիմակայելու վրա»,-ասել է Մակրոնը: