Իրանում ցուցարարները հրկիզել են նախկին առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնիի տունը
Իրանում ցուցարարները հրկիզել են Իրանի նախկին առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնիի տունը։ Euronews-ը հայտնում է, որ արեւմտյան լրատվամիջոցներն այս ակցիան որակել են որպես խիստ խորհրդանշական։ Թե որքանով է վնասվել Թեհրանից հարավ գտնվող շենքը, հայտնի չէ: Վերջին 30 տարիներին Խոմեյնիի տունը ծառայել է որպես թանգարան։
Հեռուստաալիքը նշում է, որ այս շաբաթ ցույցեր են տեղի ունեցել Իրանի բազմաթիվ քաղաքներում;
Ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Վերջին օրերին սպանվածների թվում կա իննամյա մի տղա։ Փորձելով վերջ դնել զանգվածային ցույցերին՝ իշխանություններն արդեն մի քանի ցուցարարների դատապարտել են մահապատժի։